ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ-Ի` ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահի հրավերով 2026 թվականի հունիսի 4-5-ը Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Նաիրա Հովհաննիսյանը՝ որպես ՍԴ կողմից ՄԻԵԴ Բարձր դատարանների ցանցի համակարգող, Ստրասբուրգում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, մասնակցել է Բարձր դատարանների ցանցի տարեկան համաժողովին:
«Բիզնես և մարդու իրավունքներ» խորագիրը կրող համաժողովի ընթացքում քննարկվել են ազգային դատարանների դերակատարությունը բիզնես շահերի և մարդու իրավունքների պաշտպանության հավասարակշռության ապահովման գործում, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության արդի մարտահրավերները, շրջակա միջավայրի պաշտպանության և կորպորատիվ պատասխանատվության հիմնահարցերը։
Համաժողովին հաջորդել են «Թվայնացում. արհեստական բանականության գործիքներ, տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումներ` փաստաթղթերի կառավարման և գործերի մշակման համար» թեմայով աշխատանքային քննարկումները: ՍԴ նախագահի խորհրդական Նաիրա Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ Սահմանադրական դատարանի փորձը նշված ուղղություններով՝ անդրադառնալով դատարանում կիրառվող թվային գործիքներին և փաստաթղթերի կառավարման ու գործերի մշակման ոլորտում ներդրված լուծումներին։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: