ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ԴԱՏԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ» ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
2026 թվականի նոյեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախաձեռնությամբ և Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված «Դատական երկխոսության հարթակի» ձևավորմանը, որի նպատակն է ապահովել Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների և ՄԻԵԴ-ի դատավորների միջև կանոնավոր, գործնական և թեմատիկ երկխոսություն, այդ թվում՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի կիրառման և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի մեկնաբանման հարցերի շուրջ։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության դատավոր Վահե Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Սահմանադրական դատարանի փոխնախագահ Էդգար Շաթիրյանը:
Աշխատանքային ձևաչափով քննարկվել են Հարթակի նպատակներն ու խնդիրները, մասնակից կառույցների շրջանակը, աշխատանքային մեթոդներն ու սկզբնական թեմատիկ ուղղությունները, հանդիպումների կազմակերպման ձևաչափը։ Հարթակի գործունեությունը միտված կլինի դատական կառույցների միջև մասնագիտական համագործակցության ամրապնդմանը, եվրոպական չափանիշների միասնական ընկալմանն ու կիրառմանն աջակցելուն, ինչպես նաև դատական երկխոսության ինստիտուցիոնալ և շարունակական կառուցակարգի ձևավորմանը։
Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակում:
27 հոկտեմբերի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
14 հոկտեմբերի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
13 հոկտեմբերի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
13 հոկտեմբերի 2026թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
12 հոկտեմբերի 2026թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԴԱՏԱՐԱՆԻ 30-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: