Վլադիմիր Վարդանյանը Ստրասբուրգում կմասնակցի «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովի աշխատանքներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարի և Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Մարթա Կարտաբիայի հրավերով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Վարդանյանը 2026 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում (Ֆրանսիայի Հանրապետություն) կմասնակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի, Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի և Հանրային ծառայության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված՝ «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովի աշխատանքներին։
Մասնակիցների թվում են Իտալիայի, Ավստրիայի Հանրապետությունների սահմանադրական դատարանների նախագահները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը, դատավորները, Վենետիկի հանձնաժողովի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։
13 նոյեմբերի 2026թ.
ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍԴ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
16 նոյեմբերի 2026թ.
ԱՐԹՈՒՐ ՎԱՂԱՐՇՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
10 նոյեմբերի 2026թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 3(124) 2026 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
6 նոյեմբերի 2026թ.
ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԴ ՆԱԽԱԳԱՀ
4 նոյեմբերի 2026թ.
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ «ԴԱՏԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ» ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
27 հոկտեմբերի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
14 հոկտեմբերի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
13 հոկտեմբերի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: