ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

«Մարդու իրավունքների փաստաթղթեր» համակարգը (1998-1999թթ.) եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն, բաղկացած է հետևյալ բաժիններից՝ Հայաստանի Հանրապետության փաստաթղթեր, միջազգային փաստաթղթեր, մարդու իրավունքներին առնչվող հասկացությունների հայ-ռուս-անգլերեն բառարան (179 հասկացություն)։ Այս ծրագիրը հովանավորվել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կրթության և մշակույթի բյուրոյի (BECA) և Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհրդի (IREX) կողմից։

«ՀՀ փաստաթղթեր» բաժինը բաղկացած է ՀՀ Սահմանադրությունից և մարդու իրավունքներին առնչվող ՀՀ օրենքներից (հայերեն՝ 130, ռուսերեն` 109 և անգլերեն` 4): ՀՀ կողմից վավերացված միջազգային փաստաթղթերը (ընդհանուր` 44, որոնցից 5-ը ամբողջական տեքստով) տեղադրված են համակարգում։

«Այլ ռեսուրսներ» ենթաբաժնում ընդգրկվել են մարդու իրավունքներին նվիրված հոդվածներ։

«Միջազգային փաստաթղթեր» բաժինը ընդգրկում է 120 միջազգային իրավունքի փաստաթղթեր, (ավելի քան 1300 անգլերեն լեզվով, հայերեն՝ 5), Մարդու իրավունքի եվրոպական դատարանի 176 որոշումներ, 244 ԱՊՀ բազմակողմանի պայմանագրերի ցանկ։

ներբեռնել նյութերը