Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում գործում է քաղաքացիական ծառայության համակարգ:


Սահմանադրական դատարանում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթներն իրականացվում են համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի:
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Մրցույթն անցկացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան:

Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը մրցույթն անցկացնող համապատասխան մարմինը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող մարմնի պաշտոնական կայքէջում, քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում: Հայտարարության հետ հրապարակվում են նաև այն բնագավառները, որոնցից կազմված է լինելու թեստը: