Top.Mail.Ru
16 ապրիլի 2026թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆԳՐԵՍԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

2026 թվականի ապրիլի 15-ին Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Եվրոպայի խորհրդի ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչները, որոնք Հայաստան են ժամանել  ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից իրականացվող մշտադիտարկման այցի շրջանակներում: Այցի նպատակն է գնահատել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։

Ողջունելով հյուրերին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացրել է Բարձր դատարանի գործունեության առանձնահատկությունները, անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատության իրականացման շրջանակներում Եվրոպական խարտիայի կիրառմանը: 

Հյուրերի խնդրանքով Սահմանադրական դատարանի փոխնախագահ Էդգար Շաթիրյանը ներկայացրել է ՍԴ այն որոշումները, որոնց կարող է առնչվել Եվրոպական խարտիայի կիրառումը: 

ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներ՝ Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոնաթան Դենիսի (Միացյալ Թագավորություն), Կատրին Պարտիկայի (Բելգիա), Կոնգրեսի քարտուղար Ստեֆանի Պուրելի և փորձագետ Տանիա Գրոպպիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: 

Կոնգրեսի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել արդյունավետ հանդիպման համար:

Նորություններ