Top.Mail.Ru
18 հուլիսի 2022թ.

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2022 թվականի հուլիսի 15-16-ը Դիլիջանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների միջազգային չափանիշների կիրառությունը ներպետական իրավական համակարգում»  խորագրով երկօրյա մասնագիտական աշխատաժողովը: 

Մասնագիտական աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին ու նախադեպերին, դրանց կիրառության առանձնահատկություններին ու արդի միտումներին, վերջին տասնամյակներում կոնվենցիոն մեխանիզմների զարգացմանը, ներպետական դատարանների և վերպետական դատարանների փոխհարաբերություններին (սուբսիդիարության սկզբունքի լույսի ներքո), ներպետական իրավական համակարգում  մարդու իրավունքների միջազգային չափանիշների կարգավիճակին, տարածաշրջանային մասնագիտացված կազմակերպությունների դերին ու առաքելությանը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել հանրային դիսկուրսում դատավորի դերի հիմնահարցի շուրջ: Երկօրյա մասնագիտական աշխատաժողովին մասնակցել են Սահմանադրական դատարանի դատավորները և Բարձր դատարանի աշխատակազմի ներկայացուցիչները: Միջոցառման հիմնական բանախոսը Նիդերլանդների Թագավորության գերագույն դատարանի դատավոր, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ Մարտին Քայերն էր:

Վերոնշյալ աշխատաժողովը կազմակերպվել էր Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից ֆինանսավորվող և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հաղորդակցման ռազմավարության և մասնագիտական կարողությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում: 
 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ