ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԵՆԻՆ
2025 թվականի մայիսի 27-ին ՍԴ նախագահն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրեն Քլեր Օվեյին, որը Հայաստան է ժամանել մասնակցելու «Հայաստանում ՄԻԵԴ որոշումների արդյունավետ կատարման միջոցով հետագա աջակցություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրարկմանը» խորագրով աշխատաժողովին։
Ողջունելով հյուրին Արման Դիլանյանը բարձր է գնահատել Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ սահմանադրական արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում։
Տիկին Քլեր Օվեյին շնորհակալություն է հայտնել ՍԴ նախագահին, նշելով, որ ի դեմս Բարձր դատարանի Եվրոպայի խորհուրդն ունի պրոֆեսիոնալ և վստահելի գործընկեր։
Կողմերը քննարկել են «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունավետությունը, նախանշել հետագա անելիքները։
Հանդիպմանը մասնակցել են ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վեդրան Իան-Կյելդսենը, «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի ավագ պատասխանատու Եվգենիա Իվանովան։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: