Top.Mail.Ru
12 դեկտեմբերի 2023թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ, ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

2023 թվականի դեկտեմբերի 11-ին  Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված՝ «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» մրցանակաբաշխությանը։ 

 Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Արման Դիլանյանը շեշտել է, որ ժողովրդավարական պետության կայացման գործում անգնահատելի է ազատ խոսքի և պատասպանատու լրագրության դերը։ ՍԴ նախագահն ընդգծել է բարեխիղճ, պատասխանատու, մասնագիտությանը նվիրված լրագրողների աշխատանքի կարևորությունը՝  հաշվի առնելով որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, տեղեկատվական կեղծ հոսքերի, տեղեկատվական գրոհների պայմաններում մարդիկ երբեմն դժվարանում են տարբերակել իրական և կեղծ ինֆորմացիաները, և այս առումով հսկայական բեռ են կրում հենց լրագրողները՝ ֆիլտրելով ու  հանրայնացնելով իսկապես արժանահավատ տեղեկատվություն։   

ՍԴ նախագահի խոսքով,  լրագրողներն ու դատական իշխանությունը բնական դաշնակիցներ են ինչպես մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ՝  փոխադարձ գործունեության գնահատման և պաշտպանության առումով։ Արման Դիլանյանը նշել է, որ բարձր է գնահատում լրագրողների օբյեկտիվ և կառուցողական քննադատությունը, ինչը թույլ է տալիս առավել հստակ ախտորոշել և լուծել հնարավոր խնդիրները։ 

«Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Բարձր դատարանի նախագահը «Հատուկ մրցանակ» անվանակարգում հուշանվեր ու հավաստագիր է հանձնել արցախցի լրագրող Մարութ Վանյանին՝ ով, հատկապես, շրջափակման օրերին տեղեկատվությամբ և որակյալ լրագրությամբ միջազգային մեդիաներին հասանելի է դարձրել Արցախում տիրող իրավիճակը, իրավունքների խախտման խնդիրները։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՎԱՇԻՆԳՏՈՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

8 հուլիսի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐՄԵՆՊՐԵՍ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 հուլիսի 2024թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2024թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 1(113) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հունիսի 2024թ.

ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ XIX ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

3 հունիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ