Top.Mail.Ru
15 մայիսի 2026թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՆԳԼԻԱՅԻ ՈՒ ՈՒԵԼՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐԻ ՀԵՏ

ՄԹ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակությունը այցելել է Լոնդոնի Արդարադատության Թագավորական դատարաններ, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ Միացյալ Թագավորության բարձր դատական իշխանության ներկայացուցիչների հետ։

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, դատավորներ Հովակիմ  Հովակիմյանը, Սեդա Սաֆարյանը և Արտակ Զեյնալյանը հանդիպել են Անգլիայի և Ուելսի գլխավոր դատավոր Բարոնուհի Քար օֆ Ուոլթոն-օն-դը-Հիլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական անկախության երաշխիքները, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման մեխանիզմները, ինչպես նաև քաղաքական և հանրային զգայունություն ունեցող գործերի քննության առանձնահատկությունները: 

Այնուհետև, տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են Լորդ դատավոր Նյուջին, Լորդ դատավոր Սնոուդենը, դատավորներ Ռոբին Նոուելսը և Սայմոն Փիկեն: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել դատարանների կառավարման, դատական համակարգի արդյունավետության և արդարադատության մատչելիության հարցերին։ Երկուստեք ընդգծվել է միջազգային մասնագիտական համագործակցության և դատական փորձի փոխանակման կարևորությունը՝ հատկապես սահմանադրական արդարադատության և դատարանների կառավարման ոլորտներում։ Պատվիրակությունը շրջայց է կատարել Թագավորական դատարաններում, ծանոթացել Անգլիայի և Ուելսի բարձր դատարանների կառուցվածքին, դատարանների զարգացման պատմական առանձնահատկություններին։
 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ