Top.Mail.Ru
19 նոյեմբերի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

2025 թվականի նոյեմբերի 17-ին Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն ընդունել է  «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներին։ Այցն իրականացվել է նույն համալսարանի դասախոս Ինեսա Պետրոսյանի նախաձեռնությամբ:  

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են վերաքննության և վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկմանը, ինչպես նաև ընդդատությանը և ենթակայությանն առնչվող մի շարք հարցեր։ Ուսանողները ծանոթացել են նաև Սահմանադրական դատարանի գործունեության առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մյուս մարմինների հետ փոխհարաբերություններին, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի լիազորությունների տարանջատմանը։

Միաժամանակ ուսանողների կողմից բարձրացվել են Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության դատական իշխանության լիազորությունների առնչությամբ մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ուսանողներին շնորհավորել է «Ուսանողների միջազգային օրվա» առթիվ՝ մաղթելով մասնագիտական ոլորոտում ձգտել բարձունքների՝ այդ թվում դատավորի խիստ պատասխանատու պաշտոնին, և մարդկային ու մասնագիտական բարձր որակներով նպաստել դատավորի պատշաճ կերպարի կերտմանն ու հեղինակության բարձրացմանը: 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ