ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել երկօրյա աշխատաժողով
2026 թվականի հունվարի 17-ին և 18-ին Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պետական իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության դերը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման հարցում» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել են դատական իշխանության, օրենսդիր, գործադիր մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումն իրականացվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ՝ համագործակցելով «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
Աշխատաժողովի մեկնարկին մասնակիցներին ողջունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Բացման խոսքով ելույթ են ունեցել Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Ն.Գ. Մարիկե Մոնրոյ-Վինթերը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը:
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների իրավաքաղաքական նշանակությունը և դրանց կատարումն օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների կողմից, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներն իր և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման վերաբերյալ, ՍԴ և ՄԻԵԴ որոշումների կատարումը ՀՀ դատական իշխանության մարմինների կողմից, քաղհասարակության նախաձեռնած ստրատեգիական դատավարությունների դերը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման գործում, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների կատարման քաղաքացիական վերահսկողության ինստիտուտը, օրենսդիր-քաղհասարակություն, դատական իշխանություն-քաղհասարակություն համագործակցությունը՝ ՍԴ որոշումների կատարման ոլորտում:
Վերոնշյալ թեմաների շուրջ բանախոսությամբ են հանդես եկել ՀՀ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ Սեդա Սաֆարյանը, Դավիթ Խաչատուրյանը և Արտակ Զեյնալյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գևորգ Գյոզալյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, Միջազգային և անվտանգային հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: