Top.Mail.Ru
7 նոյեմբերի 2025թ.

ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

2025 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա Մենգինիի և Իսպանիայի Թագավորության սահմանադրական դատարանի նախագահ Կանդիտո Կոնդե Պումպիդո Տուրոնի  հրավերով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնակցել է Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի 6-րդ համաժողովին։

«Ապագա սերունդների մարդու իրավունքները» խորագրով համաժողովի ընթացքում ՀՀ ՍԴ նախագահը մասնակցել է Սահմանադրական վերանայման Եվրասիական մարմինների ընկերակցության, Եվրոպական Սահմանադրական դատարանների վեհաժողովի, ինչպես նաև՝ Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության նիստերին։ Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել քննարկումներ սահմանադրական դատարանների անկախության, համամարդկային մշակութային ժառանգության, բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության, գիտության և նոր տեխնոլոգիաների թեմաներով։

ՍԱՀԽ 6-րդ համաժողովի Գլխավոր ասամբլեան գումարվել է հոկտեմբերի 30-ին, ապա տեղի է ունեցել համաժողովի փակման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ելույթով է հանդես եկել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդը։

Ծանոթագրություն. Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովը հիմնադրվել է 2009 թվականին: Խորհրդաժողովը իրավակիրառ փորձի, նախադեպերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով կանոնավոր կերպով կազմակերպում է համաժողովներ, որոնք կարևոր են   սահմանադրական արդարադատության ոլորտում մասնագիտացված իրավաբանների և կառույցների համար: ՍԱՀԽ-ն միավորում է 124 երկրների սահմանադրական դատարաններ, սահմանադրական խորհուրդներ և գերագույն դատարաններ:

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ