Top.Mail.Ru
3 փետրվարի 2026թ.

ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Հունվարի 30-ին ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Մարթա Կանտաբրիայի և Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգղինիի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի արդի խնդիրները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել արդարադատության իրականացման գործընթացում արհեստական բանականության գործիքների կիրառմանը, կիբերանվտանգությանը, և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ի հայտ եկող մարտահրավերներին ու դրանց հաղթահարման  հնարավորություններին: Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ և շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների կարևորությունը ներպետական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

 Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարթա Կանտաբրիան շնորհակալություն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին բովանդակալից քննարկման համար, ընդգծելով, որ Վենետիկի հանձնաժողովն ի դեմս ՀՀ Սահմանադրական դատարանի ունի ուժեղ, ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայության սկզբունքին հավատարիմ գործընկեր և դաշնակից։ 
 

Նորություններ