Top.Mail.Ru
3 փետրվարի 2026թ.

ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ

Հունվարի 30-ին ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության տնօրեն Քլեր Օվեյի հետ:  

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայությանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի և Եվրոպայի Խորհրդի համագործակցությամբ «Աջակցություն Հայաստանում սահմանադրական արդարադատության զարգացմանը՝ համապատասխան եվրոպական չափանիշներին» ծրագրի շրջանակներում իրականացված համատեղ նախագծերին, ընդգծելով, որ դրանք ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային առումով նպաստում են Բարձր դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացին:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության տնօրեն Քլեր Օվեյը բարձր է գնահատել Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ այն համարելով օրինակելի: Քլեր Օվեյը նշել է, որ  ԵԽ առաջիկա ծրագրերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սահմանադրական վերահսկողության մեխանիզմների խորացման հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԽ ծրագրերի համագործակցության բաժնի պետ Ջիովանի Բատիստա Չելիենտոն և ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության  Արդարադատության բարեփոխումների հարցերով խորհրդական Լիլիթ Դանեղյանը: 
 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 օգոստոսի 2026թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(123) 2026 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

8 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ-Ի` ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ