Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՋՈՆ ՌՈԲԵՐԹՍԻՆ

4 հուլիսի 2022թ.
2022 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ: Առանձնահատուկ ցանկանում եմ ողջունել ԱՄՆ-ի տարբեր պետական հաստատությունների ու գործակալությունների կողմից ցուցաբերվող համապարփակ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, դատաիրավական համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: 
Լիահույս եմ, որ մեր դատարանների միջև երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ժողովրդավարական ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա, կշարունակեն անշեղորեն զարգանալ՝ ի նպաստ հայ-ամերիկյան բարեկամության: Այս համատեքստում ուրախ կլինեմ դիտարկել մեր դատարանների միջև ռազմավարական երկխոսության զարգացման հնարավորությունները: 
Օգտվելով հնարավորությունից՝ թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ու Ամերիկայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ` մաղթելով խաղաղություն ու բարօրություն»: