ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԼԵՐ ԲԱԶԻ ՄԱԼՈՐԻԻ ՀԵՏ
2022 թվականի հունիսի 8-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ, որը Բարձր դատարանի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը Կլեր Բազի Մալորիին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և պաշտոնական այցով Հայաստան ժամանելու համար:
Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի հետ ավանդաբար ակտիվ համագործակցության հետագա զարգացումը և ընդգծել Սահմանադրական դատարանի հանձնառությունը՝ շարունակելու արդյունավետ գործընկերությունը Սահմանադրական արդարադատության միասնական խորհրդի շրջանակներում:
Իր հերթին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին շնորհակալություն է հայտնել Երևան այց կատարելու հրավերի ու ջերմ ընդունելության համար և նշել, որ իր պաշտոնական այցը կնպաստի երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։ Կլեր Բազի Մալորին հայտնել է, որ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հետ և դիտարկելու ապագայում համատեղ նախաձեռնությունների իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ հետագա համագործակցության օրակարգի շուրջ:
24 հունիսի 2022թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՍՊԱՆՈՅԻ ՀԵՏ
24 հունիսի 2022թ.
ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԴՈՒՆՅԱ ՄԻՅԱՏՈՎԻՉԻ ՀԵՏ
22 հունիսի 2022թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՄԱՐԻԱ ՊԵՅՉԻՆՈՎԻՉ ԲՈՒՐԻՉԻՆ
9 հունիսի 2022թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
9 հունիսի 2022թ.
ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
10 հունիսի 2022թ.
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում: