Top.Mail.Ru
24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները՝ Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ Հայաստան կուսակցությունների դաշինքի՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին 23.06.2026 թ. միջնորդությունը Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չի դարձել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող են բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորները: 

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի՝ 21.06.2026 թ. աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի դատավորների կողմից արդեն իսկ բարձրացվել է Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի և Սեդա Սաֆարյանի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը: Քվեարկության արդյունքներով դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի առնչությամբ Սահմանադրական դատարանը կայացրել է գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին համապատասխան որոշումներ:  Դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն չի ստացել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով նախատեսված թվով դատավորների կողմ ձայները:

Տեղեկացնում ենք, որ  Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հիշյալ հարցով Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 օգոստոսի 2026թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(123) 2026 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

8 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ-Ի` ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ