Top.Mail.Ru
28 հունիսի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Ն.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԻԵԴ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

2024 թվականի հունիսի 6-7-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում  կայացել է  Բարձր դատարանների ցանցի յոթերորդ համաժողովը, որին՝ ՄԻԵԴ նախագահի հրավերով, մասնակցել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Բարձր դատարանների ցանցի համակարգող, ՍԴ նախագահի խորհրդական Նաիրա Հովհաննիսյանը։

Ստրասբուրգում կայացած Բարձր դատարանների ցանցի յոթերորդ համաժողովը ներառել է նախադեպային իրավունքի վերաբերյալ մեկ նիստ՝ «Ազգային դատարանները և կլիմայի փոփոխության մարտահրավերների վերաբերյալ դատավարությունները» թեմայով, ինչպես նաև աշխատանքային խմբերի քննարկում՝ «Դատական հաղորդակցության ռազմավարություններ. ժամանակակից մարտահրավերներ» թեմայով, որի շրջանակներում Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Նաիրա Հովհաննիսյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի արտաքին հաղորդակցության ռազմավարությունը, այս ոլորտում  իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են դատարանի գործունեության թափանցիկության և դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

Համաժողովը կայացել է «Սուբսիդիարության ընդլայնում. աջակցություն ՄԻԵԴ-ի գիտելիքի փոխանակմանը և վերադաս դատարանների երկխոսությանը» (Սուբսիդիարության նախագիծ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համատեղ ծրագրի շրջանակներում:

Բարձր դատարանների ցանցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ստեղծվել է 2015 թվականին`  ազգային բարձր դատարանների առաջադեմ փորձի, կոնվենցիոն նախադեպային իրավունքի և հարակից հարցերի վերաբերյալ գիտելիքների փոխանակման միջոցով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի իմպլեմենտացիային նպաստելու նպատակով:

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ