Top.Mail.Ru
21 օգոստոսի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԱԺ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

     2025 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կազմակերպած ամառային դպրոցի շրջանակներում Սահմանադրական դատարան են այցելել  Հանրապետության տարբեր դպրոցների սովորողներ: Բարձր դատարանում դպրոցականների հետ հանդիպել է ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը, ով Ամառային դպրոցի սաներին ներկայացրել է Սահմանադրական դատարանի լիազորություններն ու դերը ՀՀ արդարադատության համակարգում: 

     ՍԴ դատավորը խոսել է իրավաբանի մասնագիտության առանձնահատկությունների մասին, նշել մարդկային և մասնագիտական այն հատկանիշներն և հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրավաբանի, և, մասնավորապես՝ դատավորի պատասխանատու աշխատանքում, կիսվել է իր փորձով: 

     Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանով: Արթուր Վաղարշյանը պատասխանել է պատանիներին հետաքրքրող մի շարք հարցերի: