ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՌԻԿՍԴԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2026 թվականի ապրիլի 8-ին ՀՀ Սահմանադրական դատարանում հյուրընկալվել է Ռիկսդագի ժողովրդավարական զարգացման համագործակցություն 2024-2026 ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորների պատվիրակությունը՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ուղեկցությամբ:
Ողջունելով հյուրերին` Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության օրենսդիր մարմինների համագործակցությունը:
Ռիկսդագի պատգամավորները նշել են, որ Հայաստանի Հանրապետության գործընկերների հետ համագործակցության կարևոր ոլորտ է ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանումը: Հաշվի առնելով Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության դատաիրավական ոլորտի տարբերությունները՝ Ռիկսդագի պատգամավորները հետաքրքրվել են Հայաստանի դատաիրավական համակարգի առանձնահատկություններով:
Հյուրերի խնդրանքով Սահմանադրական դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ Սահմանադրական դատարանի կառուցվածքը, գործունեության առանձնահատկությունները, պետական այլ մարմինների հետ փոխհարաբերությունների և համագործակցության սկզբունքները: Արման Դիլանյանը ներկայացրել է նաև Սահմանադրական դատարանի ստեղծման պատմական ուղին, ինչպես նաև Բարձր դատարանի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության զարգացումներն ու դրանց ազդեցությունը սահմանադրական արդարադատության արդյունավետության բարձրացման վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
3 ապրիլի 2026թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԸՆՏԻՐ ԴԱՏԱՎՈՐ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
12 մարտի 2026թ.
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
6 մարտի 2026թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2026թ.
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2025 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
3 փետրվարի 2026թ.
ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ
3 փետրվարի 2026թ.
ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
2 փետրվարի 2026թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ ԴԱՏԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲԱՑՄԱՆԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: