Top.Mail.Ru
14 օգոստոսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻՆ

2024 թ․ օգոստոսի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել քաղաքավարական այցով Սահմանադրական դատարան այցելած` Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար՝ դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Սաադ Ֆադալա Համզան և դեսպանության իրավական բաժնի պատասխանատու Հասան Կոկազ Կամաշը։ 

Ողջունելով հյուրերին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել սահմանադրական արդարադատության ոլորտում հարաբերություններն ակտիվացնելու, փոխայցերի և փորձի փոխանակման վերաբերյալ Իրաքի Դաշնային գերագույն դատարանի առաջարկությունը և վերահաստատել է այդ ուղղությամբ աշխատանքների իրականացման պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության Բարձր դատարանների հարաբերություններն ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հարցեր։

Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ինքն անձամբ բոլոր ջանքերը կներդնի՝ նպաստելու երկու բարեկամ երկրների միջև դատական ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացման և ամրապնդման համար։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

10 սեպտեմբերի 2024թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՀ ԴԱՇՆԱՅԻՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

7 սեպտեմբերի 2024թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

6 սեպտեմբերի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

6 սեպտեմբերի 2024թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(114) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 օգոստոսի 2024թ.

ՍԴ ԴԱՏԱՎՈՐ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

8 ապրիլի 2024թ.

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1708 որոշումը. հարցազրույց Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանի հետ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

17 հուլիսի 2024թ.

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1699 որոշումը. հարցազրույց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի հետ