Top.Mail.Ru
11 սեպտեմբերի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ» ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ

Սահմանադական դատարանում տեղի է ունեցել 2024 թվականի «Ամառային դպրոցի» շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, փոխնախագահ պարոն Վ. Գիգորյանը, դատավորներ տիկին Ս. Սաֆարյանը և պարոն Դ. Խաչատուրյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիեկ Մոնրոյ-Վինթերը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ տիկին Լ. Հակոբյանը։

Միջոցառման շրջանակներում ՍԴ նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանի հետ, որին հաջորդել է «Ամառային դպրոցի» մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Շրջանավարտներին ողջունել են Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների թագավորության նորանշանակ դեսպան Մարիեկ Մոնրոյ-Վինթերը։

Սահմանադրական դատարանի 2024 թ. «Ամառային դպրոցը՝  ՀՀ ԲՈՒՀ-երի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար կայացել է սեպտեմբերի 7-8-ին՝ Ծաղկաձորում։  Դպրոցի ունկնդիրների համար դասախոսություններով են հանդես եկել ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը («Միջազգային և սահմանադրական իրավունքների հարաբերակցությունը»), դատավորներ Սեդա Սաֆարյանը («Սահմանադրական դատարանի դերը մարդու հիմնական իրավունքների պաշտպանության գործում») և Դավիթ Խաչատուրյանը («Մարդու իրավունքների սահմանափակման լեգիտիմությունը», «Դատական ակտիվիզմի սահմանները»),  իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը («Սահմանադրաիրավական վեճ»)։ Բանախոսները նաև պատասխանել են մասնակիցների հարցերին։

«Ամառային դպրոցն» իրականացվել է «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախաձեռնությամբ։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ