Top.Mail.Ru
21 հոկտեմբերի 2022թ.

«ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ» ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

2022 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից համատեղ կազմակերպվող միջոցառում, որի շրջանակներում ներկայացվել է «Խորհրդատվական աջակցություն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին» կարճաժամկետ ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների վերջնարդյունքները: Այս ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին իր երկարաժամկետ ռազմավարության ու բարեփոխումների օրակարգը մշակելիս ու հետագայում դրանք գործարկելիս, ինչը թույլ կտա հաղթահարել առկա մարտահրավերները և ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման միջոցով ավելի արդյունավետ իրականացնել Բարձր դատարանի սահմանադրական առաքելությունը։ Ծրագիրն իրականացվել է Նիդերլանդների Թագավորության Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի (CILC) և «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի մասնակցությամբ:   

Իր ողջույնի խոսքում  Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը՝ հանձին արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի՝ ծրագրի իրականացմանն ուղղված աջակցության համար: Արման Դիլանյանը վերահաստատել է Բարձր դատարանի հանձնառությունը՝ շարունակելու ինստիտուցիոնալ խորքային բարեփոխումների իրականացումը՝ առանձնահատուկ կարևորելով  այս գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը և նրանց գործուն ներգրավվումը: 

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան հյուրեր: 
 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ