ՀՀ ՍԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Բելառուսի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի հրավերով ՀՀ Բարձր դատարանի դատավորներ Երվանդ Խունդկարյանը և Հովակիմ Հովակիմյանը 2024 թվականի ապրիլի 4-ից 5-ը պաշտոնական այց են իրականացրել Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության Սահմանադրական դատարանի 30-ամյակին նվիրված «Սահմանադրության գերակայությունը. սահմանադրական փոփոխությունները և սահմանադրական վերահսկողության ժամանակակից զարգացումը» թեմայով միջազգային վեհաժողովին։
Վեհաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթ-ուղերձում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը, շնորհավորելով բելառուս գործընկերներին, նշել է, որ երեք տասնամյակ առաջ՝ անկախությունից հետո Բելառուսի Հանրապետությունում Սահմանադրական դատարանի ստեղծումը շրջադարձային է եղել երկրում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ դառնալով պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման երաշխավորը՝ սահմանադրական արդարադատության իրականացման միջոցով։
«Դատարանի որոշումներն արտացոլում են բելառուսական հասարակության դինամիկ զարգացումը, անդրադառնալով բարդ իրավական և բարոյական խնդիրների։ Սահմանադրական դատարանն իր որոշումներով ոչ միայն լուծում է իրավական վեճերը, այլեւ նպաստում է այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք համահունչ են ինչպես բելառուս ժողովրդի ձգտումներին, այնպես էլ ժամանակակից զարգացումներին»,- նշել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը։
9 հոկտեմբերի 2024թ.
ՍԴ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
4 հոկտեմբերի 2024թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ
2 հոկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՏՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
26 սեպտեմբերի 2024թ.
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
23 սեպտեմբերի 2024թ.
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
13 սեպտեմբերի 2024թ.
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԸ
13 սեպտեմբերի 2024թ.
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎ ԻՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՇՆԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: