ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ XIX ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
2024թ․ մայիսի 21-ից 24-ը Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Դոմնիկա Մանոլեի հրավերով Քիշնևում մասնակցել է Եվրոպական սահմանադրական դատարանների վեհաժողովի XIX համագումարին։
Վեհաժողովի մասնակիցներին ողջունել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն։ Տիկին Սանդուն բարձր է գնահատել Եվրոպական սահմանադրական դատարանների վեհաժողովի XIX համագումարի անցկացումը Մոլդովայի մայրաքաղաքում՝ վեհաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք։
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 100 մասնակիցներ՝ եվրոպական սահմանադրական դատարանների նախագահներ և դատավորներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Սիոֆրա Օ Լիրին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Քլեյր Բազի Մալաուրեն, Եվրոպական միության արդարադատության դատարանի ներկայացուցիչներ, Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ասոցիացիայի, Արաբական սահմանադրական դատարանների և խորհուրդների միության, Աֆրիկյան սահմանադրական իրավասությունների կոնֆերանսի, Սահմանադրական դատարանների Եվրասիական ասոցիացիայի, Պորտուգալախոս երկրների սահմանադրական իրավասությունների կոնֆերանսի ներկայացուցիչներ։
Եվրոպական սահմանադրական դատարանների վեհաժողովի XIX համագումարում վեհաժողովի նախագահությունը փոխանցվել է Ալբանիային։
Եվրոպական սահմանադրական դատարանների վեհաժողովը միավորում է սահմանադրական վերահսկողություն իրականացնող եվրոպական 40 սահմանադրական կամ համարժեք դատարանների ներկայացուցիչների։ Այն ներկայացնում է սահմանադրական վերահսկողությամբ լիազորված դատական մարմինների միջև բազմակողմ համագործակցության եվրոպական կարևորագույն հարթակներից մեկը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: