ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ՝ ԻՐԵՆՑ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՈՒՄԸ՝ ԻԲՐԵՎ ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄ
Ամփոփագիր
Հոդվածը նվիրված է 2022 թ. շրջափակման և 2023 թ. սեպտեմբերյան ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի շարունակական խախտմանը։ Խախտումը դիտարկվում է ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության՝ ԼՂ-ում գտնվող իրենց հարազատների գերեզմաններ այցելելու և այնտեղ կրոնական-ծիսական կարգեր անցկացնելու հնարավորության բացակայության համատեքստում։ Հոդվածում շեշտվում է կրոնի առանցքային դերը մարդու՝ որպես անձի (սուբյեկտի) ձևավորման, բարոյական ընկալումների և ինքնագիտակցության զարգացման գործում։ Քննարկվում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 9-րդ հոդվածի վերաբերյալ ՄԻԵԴ ձևավորած իրավաբանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրոնի ազատության ներքին (forum internum) և արտաքին (forum externum) դրսևորումներին։ Ընդգծվում է, որ կրոնական ծեսերին և արարողություններին մասնակցությունը կրոնական հայացքների արտահայտման առանցքային միջոց է։ Տարբերակվում են կրոնի արտահայտության առանցքային մաս հանդիսացող արարքները և կրոնից սոսկ ներշնչված արարքները՝ հիմնվելով ՄԻԵԴ նախադեպային իրավական դիրքորոշումների վրա։ Շեշտադրվում է, որ ԼՂ հայ բնակչությունը, լինելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բռնի տեղահանության պատճառով զրկվել է իր մերձավորների գերեզմաններ այցելելու և այնտեղ կրոնական-ծիսական կարգեր իրականացնելու հնարավորությունից, ՄԻԵԴ իրավաբանության լույսի ներքո հիմնավորվում է ՄԻԵԿ 9-րդ հոդվածով նախատեսված իրավունքի շարունակական խախտումը։
Հիմնաբառեր. Լեռնային Ղարաբաղ, բռնի տեղահանված անձինք, մտքի, խղճի և կրոնի ազատություն, ՄԻԵԿ 9-րդ հոդված, գերեզմաններ այցելելու իրավունք, կրոնական ծեսեր, կրոնի արտահայտման ազատություն, forum internum, forum externum, մարդու արժանապատվություն, հոգևոր իրավունքներ։
DOI: https://doi.org/10.59560/18291155-2025.3-71
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: