Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՌԴ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

9 մայիսի 2022թ.
2022 թվականի մայիսի 9-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակի առթիվ:
Շնորհավորելով ռուսաստանցի գործընկերոջը Հաղթանակի օրվա առթիվ՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական միջդատարանական կապերն ու սահմանադրական դատարանների միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակեն անշեղորեն զարգանալ՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների: