Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

27 ապրիլի 2022թ.
2022 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության գերագույն դատարանի նախագահ Դինեկե դե Գրուտին ազգային տոնի առթիվ:
Համոզմունք հայտնելով. որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Նիդերլանդների Թագավորության գերագույն դատարանի միջև երկկողմանի համագործակցությունը կշարունակի զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ Արման Դիլանյանը գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին` առաջընթաց և բարօրություն: