Top.Mail.Ru

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

1 սեպտեմբերի 2022թ.
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Միրզա-Ուլուգբեկ Աբդուսալամովին՝ Անկախության օրվա առթիվ:
Բարեմաղթանքներ հղելով գործընկերոջը՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ավանդական ամուր երկկողմ հարաբերությունները հուսալի հիմք են հայ-ուզբեկական միջդատարանական գործակցության հետագա զարգացման համար, մասնավորապես՝ «Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության» շրջանակներում: