Top.Mail.Ru
8 հունիսի 2022թ.

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ» ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

2022 թվականի հունիսի 8-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Դատական իշխանությունը` որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովը:
Խորհրդաժողովի մեկնարկին ողջույնի ուղերձում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական համագործակցությունը և հույս հայտնել, որ հաջորդիվ քննարկումները նոր լիքցեր կհաղորդեն Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության և սահմանադրական մշակույթի ամրապնդման նպատակով հայեցակարգերի ներդրմանը։ 

Ողջույնի խոսքերով հանդես  են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության՝  մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների ներդրման վարչության տնօրեն Ֆրեդերիկ Դոլտը։ 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հրավերով խորհրդաժողովին մասնակցում է նաև Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ տիկին Կլեր Բազի Մալորին, որը բացման արարողության ընթացքում հանդես է եկել հիմնական զեկույցով: 

Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: 

Խորհրդաժողովը կշարունակվի հունիսի 9-ին։
 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հուլիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԷԴԳԱՐ ՇԱԹԻՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 հուլիսի 2024թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՎԱՇԻՆԳՏՈՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

8 հուլիսի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐՄԵՆՊՐԵՍ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 հուլիսի 2024թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2024թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 1(113) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հունիսի 2024թ.

ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ XIX ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ