Top.Mail.Ru
30 հունվարի 2024թ.

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակերում ս.թ. հունվարի 26-27-ը տեղի է ունեցել «Հանրային ծառայողների Էթիկայի և բարեվարքության ներպետական կարգավորումները և միջազգային փորձը» խորագրով աշխատաժողով, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորներ, աշխատակազմի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցներ։

Աշխատաժողովի օրակարգային թեմաներն էին «Էթիկայի և բարեվարքության ներպետական կարգավորումները» և «Բարեվարքության միջազգային չափանիշներն ու օրենքի գերակայությունը Եվրոպայում»։

Բանախոսներ՝ Ամստերդամի դատարանի փոխնախագահ Էսթեր դը Ռոյը և ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել են Էթիկայի և բարեվարքության չափանիշների կիրառությունը՝ ուղեցույցներ, վերապատրաստում, պատասխանատվության միջոցներ, քննարկվել է միջազգային փորձը։ 

Աշխատաժողովը կազմակերպել էր «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ