ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
2025 թվականի հոկտեմբերի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել հայ և ղազախ ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Անդրադառնալով երկու երկրերի միջև սահմանադրական արդարադատության ոլորտում արդյունավետ համագործակցությունը, Արման Դիլանյանն ընդգծել է Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի պաշտոնական միջոցառումների շրջանակում ՀՀ և ՂՀ Բարձր դատարանների միջև ստորագրված Հուշագրի կարևորությունը: ՀՀ ՍԴ նախագահը նշել է, որ Հուշագիրն ամուր հիմք է ստեղծում Սահմանադրական դատարանների միջև փոխգործակցության զարգացման և ամրապնդման համար:
Հանդիպման ընթացքում Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ՍԴ նախագահին է փոխանցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին տրված պետական պարգևը՝ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի» հոբելյանական հուշամեդալը, ինչպես նաև Ղազախստանի Սահմանադրական դատարանի նախագահ Է. Ազիմովայի կողմից շնորհակալական նամակը, որում մասնավորապես կարևորվում է Ղազախստանի Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի միջև համագործակցության ամրապնդումը։ Ղազախստանի ՍԴ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Բարձր դատարանների փոխգործակցությունը կնպաստի իրավական մշակույթի զարգացմանը, Սահմանադրության գերակայության ամրապնդմանը և արդարության ու ժողովրդավարության ընդհանուր արժեքների առաջխաղացմանը։
Հայաստանում Ղազախստանի դեսպանն, իր հերթին նշել է, որ իր գործունեությունը մշտապես ուղղված է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների ջերմ հարաբերությունների շարունակականության պահպանմանն ու առավել զարգացմանը։
18 սեպտեմբերի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(119) 2025 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
8 սեպտեմբերի 2025թ.
ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ
5 սեպտեմբերի 2025թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: