ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
2025 թվականի ապրիլի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում նոր լիցք կհաղորդվի հայ-իտալական միջդատարանական ու իրավական երկխոսությանը: Անդրադառնալով երկու երկրների Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանը, Արման Դիլանյանը բարձր է գնահատել իրավունքի զարգացման և մասնավորապես, սահմանադրական արդարադատության ոլորտում Իտալիայի հարուստ ավանդույթները՝ կարևորելով այս ոլորտում փորձի փոխանակումն ու կապերի ամրապնդումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ երկու երկրների սահմանադրական արդարադատության մարմինների հարաբերությունները և համագործակցությունը զարգացնելու համար: Դեսպան Ֆերրանտիի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի գործառույթները և դերակատարումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:
27 ապրիլի 2025թ.
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
23 ապրիլի 2025թ.
ՍԴ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ
3 ապրիլի 2025թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻՆ
11 մարտի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
25 փետրվարի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
24 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: