Top.Mail.Ru
3 հոկտեմբերի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

2024 թվականի հոկտեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության առաջին արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ 
Ողջունելով դեսպան Դե Մույնքին ՍԴ նախագահը կարևորել է  Հայաստանում Բելգիայի դեսպանատան առկայությունը, որը բացվել է մեկ տարի առաջ, և հույս է հայտնել, որ առաջին դեսպանի գործունեությունը մեծապես կնպաստի նաև իրավական ոլորտում  հայ-բելգիական  համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։  
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էրիկ Դե Մույնքն ընդգծել է Բելգիայի Թագավորության պատրաստակամությունը՝ նպաստել Հայաստանում անցկացվող ժողովրդավարական ու դատաիրավական բարեփոխումներին: Դեսպանը վստահեցրել է, որ անհրաժեշտ ջանքեր կներդնի՝ ընդլայնելու հայ-բելգիական երկկողմ փոխգործակցությունը նաև սահմանադրական արդարադատության ոլորտում: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև իրավական կապերի ակտիվացման, համագործակցության ընդլայնման հեռանկարները: 
Դեսպան Դե Մույնքի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը, գործունեության առանձնահատկությունները և իրականացվող բարեփոխումները։ 
 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ