ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՏՄ «ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
2022 թվականի նոյեմբերի 25-ին Հայ-ռուսական համալսարանի կողմից կազմակերպված՝ «ԵԱՏՄ պետությունների ազգային իրավունքի և իրավաբանական կրթության համակարգի ներածություն» իրավաբանական դպրոցի մասնակիցները ճանաչողական այց են կատարել Սահմանադրական դատարան:
Այցի շրջանակներում ծրագրի մասնակիցներին ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, որը մասնակիցներին ներկայացրել է Բարձր դատարանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, դերն ու առաքելությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում: Մասնակիցների խնդրանքով Արման Դիլանյանն անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի որոշումների կատարման հիմնախնդրին և առկա միտումներին:
Ճանաչողական այցի շրջանակներում ուսանողները շրջայց են կատարել Սահմանադրական դատարանի վարչական շենքում ու մասնագիտական քննարկում են ունեցել Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանի հետ:
30 հունվարի 2023թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻԵԴ ՆԱԽԱԳԱՀ ՇԻՈՖՐԱ Օ՛ԼԻՐԻԻ ՀԵՏ
10 հունվարի 2023թ.
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
31 դեկտեմբերի 2022թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
28 դեկտեմբերի 2022թ.
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
20 դեկտեմբերի 2022թ.
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
19 դեկտեմբերի 2022թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(106) 2022 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
19 դեկտեմբերի 2022թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 1/1(105/1) 2022 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
19 դեկտեմբերի 2022թ.
ՆՈՐԸՆՏԻՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԵՎ ՀՈՎԱԿԻՄ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում: