Top.Mail.Ru
28 ապրիլի 2023թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ՝ ԹԱԳԱՎՈՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը կայացած պաշտոնական ընդունելությանը։

Շնորհավորելով Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, դեսպանության ողջ աշխատակազմին և բարեկամ նիդերլանդացի ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առթիվ, Բարձր դատարանի նախագահը նշել է, որ Նիդերլանդները պատմականորեն եղել են այն բնօրրանը, որտեղ իրենց զարգացումն են ապրել ժամանակակից միջազգային իրավակարգի առանցքային հայեցակարգերը, ինքնիշխան պետականության ու իրավունքի գերակայության փիլիսոփայությունը, միջազգային մարդասիրական իրավունքի ուղենիշային սկզբունքները։     

 «Նիդերլանդների ազգային տոնը՝ Թագավորի օրը իր մեջ կրում է ազգային միասնության և համերաշխության խորհուրդը։ Հենց նման գաղափարական հենքի վրա է կայանում ու ամրապնդվում ժողովրդավարական արժեքներով պետությունը։ Դուք՝ ազգային արժեքները պահպանելով՝ քաղաքացիական բարձր գիտակցությամբ հասարակություն կերտելու և փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու և առաջ գնալու լավագույն օրինակն եք»,-շնորհավորական խոսքում նշել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ 

Նիդիրլանդների Թագավորության ազգային տոնի՝ Թագավորի օրվա առթիվ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի շնորհավորական ուղերձը՝ https://concourt.am/news/single/nidirlandneri-t-agavorowt-yan-azgayin-toni-t-agavori-orva-arht-iv հղումով։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ