ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԲԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
Սահմանադրական դատարան են այցելել Հայաստանի Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները։ Ապագա իրավագետներին ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ներկայացրել Բարձր դատարանի դերն ու առաքելությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:
Մասնակիցների խնդրանքով Արման Դիլանյանն անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի գործառույթների առանձնահատկություններին, լիազորությունների շրջանակին։ Քննարկվել են ուսանողներին հետաքրքրող մի շարք մասնագիտական հարցեր։
Ավելի վաղ, մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում և ճանաչողական այցերով, Սահմանադրական դատարանը հյուրընկալել է նաև հանրապետության տարբեր դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին։
Այցերի ընթացքում, երիտասարդներն ու պատանիները հանդիպում են ունեցել նաև ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի հետ։
Հյուրերը շրջայց են կատարել Սահմանադրական դատարանի վարչական շենքում։
3 փետրվարի 2026թ.
ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ
3 փետրվարի 2026թ.
ՀՀ ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
2 փետրվարի 2026թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ ԴԱՏԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲԱՑՄԱՆԸ
2 փետրվարի 2026թ.
ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՍԴ ԵՎ ՄԻԵԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
20 հունվարի 2026թ.
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: