ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
2025 թվականի օգոստոսի 25-ին Սահմանադրական դատարան են այցելել Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած Իրավունքի ամառային դպրոցի մասնակիցները: Ճանաչողական այցի շրջանակներում Ամառային դպրոցի սաներին ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Երիտասարդների հետ հանդիպում-դասախոսությանը ՍԴ նախագահը խոսել է Սահմանադրության դերի և կարևորության մասին, ներկայացրել Սահմանադրական դատարանի գործունեության առանձնահատկությունները, ՀՀ դատաիրավական համակարգում Բարձր դատարանի դերն ու առաքելությունը։
Հանդիպման ավարտին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը պատասխանել է Ամառային դպրոցի սաներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: