Top.Mail.Ru
29 հունիսի 2023թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՄԶԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՏՆՕՐԵՆԻՆ

2023 թվականի հունիսի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի  «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանին և ծրագրի թիմի անդամներին։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը,  որոնք ուղղված են  իրավունքի գերակայությանը, արդարադատության մատչելիությանը, դատական վարչարարության արդիականացմանը և պատրաստակամություն է հայտնել աջակցելու դրանց բնականոն կիրարկմանը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանը ողջունել է Սահմանադրական դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումները և վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ-ի անկեղծ հանձնառությունն աջակցելու դրանց բարեհաջող իրականացմանը: 

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի գործընկերների խնդրանքով ներկայացվել են Սահմանադրական դատարանի ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը, ի հայտ եկած հրատապ կարիքները։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավունքի գերակայության խթանման, Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման ոլորտներում համատեղ միջոցառումների իրականացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային մակարդակում համաձայնեցնել Սահմանադրական դատարանի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի միջև համագործակցության հստակ շրջանակներն ու ռազմավարական առաջնահերթությունները։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ