ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2023 թվականի հոկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության ուժի մեջ մտնելու հնգամյակի առթիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կազմակերպված աշխատաժողովին։
«Դատական երկխոսություն՝ 16-րդ արձանագրությամբ նախատեսված խորհրդատվական կարծիքի մեխանիզմի միջոցով» խորագիրը կրող միջազգային աշխատաժողովը համախմբել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների ազգային Բարձր դատարանների նախագահներին և մշտական ներկայացուցիչներին:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել է 16-րդ արձանագրության դերը Սահմանադրությունների և Բարձր դատարանների զարգացման գործում, ինչպես նաև՝ խորհրդատվական կարծիքի մեխանիզմի կիրառումը ազգային դատարանի և Ստրասբուրգի դատարանի տեսանկյունից։ Նիստի մասնակիցները կիսվել են մեխանիզմի կիրառման իրենց փորձով:
Կոնվենցիայի 16-րդ արձանագրությամբ առաջարկվող խորհրդատվական կարծիքը գործիք է, որի միջոցով ներպետական դատարանները հաղորդակցվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ։
Ծանոթագրություն. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 16-րդ արձանագրությամբ ներդրված՝ խորհրդատվական կարծիքի մեխանիզմը չի պարտադրում կողմերին ենթարկվել խորհրդատվական կարծիքում նշված առաջարկություններին և չի ստեղծում հնարավոր վտանգ ներպետական օրենսդրությունների համար։
Կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը վավերացրել է 22 պետություն։
24 նոյեմբերի 2023թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՍԵՐԲԻԱ
22 նոյեմբերի 2023թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՄԱԿ-Ի ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՑՈՂԸ
21 նոյեմբերի 2023թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԳԵՂԱՆԻՍՏԻ ԵՎ ՔԱՍԱԽԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում: