ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
2023 թվականի մայիսի 3-5-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել են Բեռլին՝ մասնակցելու «Կլիմայի փոփոխությունը որպես մարտահրավեր սահմանադրական իրավունքի և սահմանադրական դատարանների համար» խորագրով համագումարին։
Եվրոպայի սահմանադրական դատարանների նախագահների համագումարը, որին մասնակցել են նաև Եվրոպական միության արդարադատության դատարանի նախագահ Կոեն Լենաերթսը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ’Լիրին, կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի կողմից։
Աշխատանքային նիստերն ընթացել են երեք տարբեր օրակարգերի շուրջ՝ «Կլիմայի վերաբերյալ գործերով սահմանադրական դատարաններ դիմելը», «Սահմանադրական պատասխանատվություն. պատճառայնություն, պաշտպանության պարտականություններ, ազատություններ» և «Սահմանադրական դատարանների ներուժը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. նրանց հնարավորություններն ու սահմանափոկումները քաղաքական գործընթացում» խորագրերով։
Համագումարի մասնակիցներին Բելվյու ամրոցում հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
4 հուլիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
26 հունիսի 2026թ.
«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ
1 հուլիսի 2026թ.
ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
24 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
21 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: