Top.Mail.Ru
29 նոյեմբերի 2022թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԽ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

2022 թվականի նոյեմբերի 29-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի Ղեկավար հանձնաժողովի նիստին:

Իր ողջույնի խոսքում Արման Դիլանյանը նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորվել է որակապես նոր, ընդգրկուն ու անչափ արդյունավետ երկխոսություն, որն իր բնույթով օրինակելի ու ուղենիշային է: Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. «Գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանի արդարադատության համակարգին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերված աջակցութան համար: Անդրադառնալով Սահմանադրական դատարանում ներկայումս իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումերին՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհրդի կողմից Սահմանադրական դատարանի հետ համատեղ իրականացվող ծրագրերը կարևորագույն նշանակություն կունենան մեր երկրում դատական իշխանության անկախության երաշխավորման, ժողովրդավարության անշրջելիության ապահովման և այդ նպատակով իրավունքի գերակայության ամրապնդման և պետական ինստիտուտների բարեփոխման համար:

Ղեկավար նիստի բացման արարողությանը ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը,  Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի վարչության փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ