Top.Mail.Ru
18 նոյեմբերի 2022թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԱՏՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

2022 թվականի նոյեմբերի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական միության դատարանի կազմակերպած «Արդարադատության մատչելիության արդյունավետությանը ապահովումը ԵԱՏՄ-ում» խորագրով 5-րդ միջազգային խորհրդաժողովի աշխատանքին: 

Արման Դիլանյանն իր ողջույնի խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Էռնա Հայրիյանին և աշխատակազմին՝ միջազգային խորհրդաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և քննարկման թեմաների լայն շրջանակ մշակելու ուղղությամբ կատարված ջանքերի համար։ Ողջունելով ԵԱՏՄ դատարանի դատավորներին, ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային պատվիրակությունների ղեկավարներին և առցանց խորհրդաժողովին մասնակցող փորձագետներին՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի  նախագահը նշել է, որ իրավական ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստի նաև ԵԱՏՄ անդամ երկրների պետական վարչարարության ու արդարդատության կառուցվածքային վերափոխումներին, դրանց արդիականացմանն ու թվայնացմանը, ինչը չափազանց կարևոր է համաշխարհային զարգացումների համատեքստում։

Խորհրդաժողովի հանդիսավոր բացման արարողությանy ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Էռնա Հայրիյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի նախագահ Կայրաթ Մամին, Բելառուսի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Նատալյա Կարպովիչը, Ղրղզստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ  Կարիբեկ Դույշեևը, Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Երկօրյա առցանց միջազգային խորհրդաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու ԵԱՏՄ դատարանի և ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային դատարանների համագործակցությանը, միջազգային արդարադատության արդի միտումներին և միջազգային դատարանների որոշումների կատարման հարցերին:  

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հուլիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԷԴԳԱՐ ՇԱԹԻՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 հուլիսի 2024թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՎԱՇԻՆԳՏՈՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

8 հուլիսի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐՄԵՆՊՐԵՍ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 հուլիսի 2024թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2024թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 1(113) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հունիսի 2024թ.

ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ XIX ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ