Top.Mail.Ru
15 դեկտեմբերի 2022թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄՆ ՄԶԳ-Ի ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

2022 թվականի դեկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակի «Արդարադատության ոլորտի աջակցություն» ծրագրի մեկնարկի միջոցառմանը: Նոր հնգամյա իրավական ծրագիրը միտված է աջակցելու առավել անաչառ և անկախ արդարադատության համակարգի ձևավորմանը, ինչպես նաև բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահության մակարդակը: 

Իր ողջույնի խոսքում Արման Դիլանյանը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող դատաիրավական ծրագրերը մշտապես խթան են հանդիսացել Հայաստանում արդարադատական համակարգի կատարելագործման համար։ Բարձր դատարանի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեր երկրի դատական համակարգի վստահելի ու առանցքային միջազգային գործընկերներից մեկն է, և հույս է հայտնել, որ նոր մեկնարկող ծրագիրը էական նշանակություն կունենա մեր երկրում դատական իշխանության անկախության երաշխավորման, արդի թվային լուծումներով հագեցած էլեկտրոնային արդարադատության մատուցման, գործընկեր դատավորների  մասնագիտական կարողությունների զարգացման, երկրում իրավագիտակցության, իրավական կրթության ու սահմանադրական մշակույթի ամրապնդման համար։

Ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, դատական իշխանության ներկայացուցիչներ, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հուլիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԷԴԳԱՐ ՇԱԹԻՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 հուլիսի 2024թ.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՎԱՇԻՆԳՏՈՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

8 հուլիսի 2024թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐՄԵՆՊՐԵՍ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 հուլիսի 2024թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2024թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 1(113) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հունիսի 2024թ.

ԵՐՎԱՆԴ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ XIX ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ