Top.Mail.Ru
14 հոկտեմբերի 2022թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 5-ՐԴ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

2022 թվականի հոկտեմբերի 4-7-ը Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը Սահմանադրական արդարադատության համաշխարհային վեհաժողովի գլխավոր քարտուղարի հրավերով մասնակցել է Ինդոնեզիայում գումարված Սահմանադրական արդարադատության համաշխարհային 5-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Վեհաժողովի շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը բարձր դատարանների տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովի և Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության, ինչպես նաև  Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության պաշտոնական  նիստերում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը: 

Դատավոր Գրիգորյանը նաև երկկողմանի հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Բելգիայի Թագավորության, Խորվաթիայի Հանրապետության, Սերբիայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմիների և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր, նախանշվել փոխադարձ մասնագիտական հետաքրքրության շրջանակներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ բարձր մակարդակի փոխադարձ այցերի շուրջ: Օտարերկրյա գործընկերներին ներկայացնելով Հայաստանի ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Սահմանադրական դատարանի գործունեության հաջողությունները՝ դատավոր Գրիգորյանը կարևորել է մասնագիտական փոխադարձ հետաքրքրության թեմաներով եվրոպական ժողովրդավարական ժառանգության պաշտպանության և զարգացման հարցում Բարձր դատարանների միջև երկխոսության խթանումն ու մասնագիտական-տեխնիկական համագործակցությունը: 

Սահմանադրական արդարադատության համաշխարհային 5-րդ վեհաժողովի լիագումար նիստում մասնակից սահմանադրական արդարադատության 94 Բարձր ատյանների կողմից ընդունվել է «Բալիի կոմյունիկեն», որը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.venice.coe.int/files/2022_10_06_WCCJ5_Bali_Communique-E.PDF:
 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ