Top.Mail.Ru
3 օգոստոսի 2023թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ

2023թ. հուլիսի 29-30-ը Սահմանադրական դատարանը՝ «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, անցկացրեց առաջին ամառային դպրոցը հայաստանյան  բուհերի իրավագիտության ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողների համար:
Նիդերլանդների Թագավորության ֆինանսական աջակցությամբ իրականացվող Ամառային դպրոցը կազմակերպվել էր  «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից։  

Ամառային դպրոցին մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայաստանի եվրոպական համալսարանի կողմից ներկայացված ուսանողներ:

Ամառային դպրոցի դասախոսությունները վերաբերել են Սահմանադրական դատարանի ձևավորման և գործունեության սկզբունքներին, Սահմանադրական դատարանի հանրային իշխանության մարմինների համակարգում ունեցած դերին, Սահմանադրական դատարանի՝ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների և սահմանադրական ժողովրդավարության պաշտպանության հիմնական գործառույթներին, որոնցով դասախոսել են Սահմանադրական դատարանի դատավորներ տիկին Ս. Սաֆարյանը և պարոնայք Է. Շաթիրյանը, Հ. Հովակիմյանը և Վ. Գրիգորյանը։

Ամառային դպրոցն ավարտվել է Սահմանադրական դատարան ճանաչողական այցով, որին հաջորդել է ամառային դպրոցի մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ 

Ամառային դպրոցի առաջին շրջանավարտներին ողջունել են Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Ա. Դիլանյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների թագավորության դեսպան պարոն Ն. Սխեմերսը և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ տիկին Լ. Հակոբյանը։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ