«ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ» ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
2022 թվականի դեկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի Միդլսեքս համալսարանի Իրավունքի դպրոցի մարդու իրավունքների ոլորտի պրոֆեսոր Ֆիլիպ Լիչի հեղինակած՝ «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին:
Գրքի շնորհանդեսի ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, որը նաև գրքի հայերեն թարգմանության համախմբագիրներից է, հանդես է եկել «Ինչպես դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան» գրքի հայերեն հրատարակության արդիականությունը» խորագրով բանախոսությամբ:
Նշենք, որ գրքի հրատարակությունը ներառում է Եվրոպական կոնվենցիայի նյութական իրավունքի վերաբերյալ թարմացված, մանրակրկիտ բացատրությունները:
Գրքի հայերեն տարբերակի հրատարակությունն իրականացվել է «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը. Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։
26 հունիսի 2026թ.
«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ
27 հունիսի 2026թ.
ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
24 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
21 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: