Top.Mail.Ru
7 նոյեմբերի 2023թ.

ՀՀ ՍԴ ԵՎ ՄԻՊ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում  2023 թվականի նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել աշխատաժողով՝ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի մասնակցությամբ: 

Նախաձեռնությունը նպատակն է նպաստել պետական կառույցների միջև միասնական իրավական պրակտիկայի ձևավորմանը, սահմանադրական արդարադատության մատչելիության բարելավմանը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավահավասարության և իրավունքի գերակայության առավել լավ ընկալմանը: 

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավար Մարկ Լասմանը:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդգծել է նման աշխատանքային հանդիպումների կարևորությունը պետական գերատեսչությունների և ներպետական այլ դերակատարների միջև համագործակցության, փորձի փոխանակման տեսանկյունից, ինչը կնպաստի Հայաստանում առկա իրավական պրակտիկայի ընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը։

Աշխատաժողովի ընթացքում տեղի է ունեցել երկու թեմատիկ նիստ՝ «Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ. առանձնահատկություններն ու գործնական խնդիրները» և «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սահմանադրական դատարան հասցեագրվող դիմումներին ներկայացվող պահանջներն ու դիմումի ընդունելիության չափանիշները» խորագրերով։ Նիստերը վարել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ