Top.Mail.Ru
2 մայիսի 2023թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ

 ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ 

Սահմանադրական դատարանի նախագահը՝ ողջունելով Բարձր դատարան այցը, շնորհավորել է դեսպան Քվինին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, ընդգծելով նրա գործունեության կարևորությունը՝ աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում արձանագրվող բարդ գործընթացների ժամանակաշրջանում։     

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի և ԱՄՆ դեսպանության միջև հաստատված ամուր գործընկերային կապերին, Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ դեսպան Քրիստինա Քվինի  պաշտոնավարման ընթացքում այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ընդլայնվել:

 «Որպես Հայաստանի Բարձր դատարան, մեր հանձնառությունն է ապահովել ժողովրդավարության, ինքիշխանության, ազատության և իրավունքի գերակայության անշեղ ամրապնդումը մեր երկրում»,- նշել է ՍԴ նախագահը։ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ԱՄՆ գործընկերների կողմից համակարգային բարեփոխումներին շարունակական աջակցությունը՝ ի նպաստ Սահմանադրական դատարանի՝ որպես պետական կառավարման ինստիտուտի կարողությունների ամրապնդմանն ու ինստիտուցիոնալ անկախության խթանմանը։ 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը  շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ տպավորված է ՀՀ դատաիրավական համակարգում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումներով, հատկանշական համարելով, որ ժողովրդավարական  արժեքները խարսխվում են ամուր դատաիրավական համակարգի վրա։ 

 Տիկին Քվինը մեծապես կարևորել է Սահմանադրական դատարանի և ԱՄՆ դեսպանատան, տարբեր գործակալությունների միջև արդեն իսկ առկա համագործակցության դրական փորձը և պատրաստակամություն հայտնել աջակցել դրանց շարունակականության ապահովմանը։ 

Քննարկման ընթացքում կողմերն ընդգծել են հայ-ամերկյան «Դատական դիվանագիտության»  զարգացման անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ իրականացնել ՀՀ  Սահմանադրական դատարանի և ԱՄՆ Գերագույն դատարանի միջև համագործակցությունն ու երկխոսությունը վերականգնելու և ակտիվացնելու ուղղությամբ: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ